Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին

Մեր սև սիրտ, ձեր կարմիր Պուտին
24.11.2013 | 15:59

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խանդավառված է Մաքսային միությանն անդամակցելու որոշումից և նոր «դեմքով» է պատրաստվում այդ «արարողությանը»: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալ Տաճատ Սարգսյանը: Օր-օրի նոսրացող վետերանների կազմը հուշում էր, թե կարճ ժամանակ անց այս կուսակցությունն այլևս գոյություն չի ունենա, այնինչ, այսօր «մեռնող» կուսակցությունը ղեկավարելու համար պայքարողների պակաս չի զգացվում: Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը ոգևորել է կոմունիստներին, ու նրանք սպասում են նոր ԽՍՀՄ-ի վերածննդին, իսկ այդ համատեքստում, պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում ՀԿԿ առաջին քարտուղար լինելը: Ներքին խժդժությունները ՀԿԿ-ում հանգուցալուծում կստանան առաջիկա համագումարում, որը տեղի կունենա հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին, և պատասխան կտրվի մեն-միակ հաևցին՝ Տաճատ Սարգսյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ կուսակցությունն այլ մարդու ձեռքը կանցնի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ